1043 դիտում
18:08 25-11-2019
Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 25-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուին:
Պարոն Քորնել Իոնեսկուին ուղեկցում էր ՀՀ-ում Ռումինիայի դեսպանության Առաջին քարտուղար Մարին Դռըգիչը:
Ֆելիքս Ցոլակյանը ողջունելով պարոն դեսպանին, շնորհակալություն հայտնեց ԱԻՆ այցելության համար:
Հայ-ռումինական կապերն ավանդաբար եղել են շատ ջերմ, որին մշտապես նպաստել է Ռումինիայի հայկական համայնքը:
ՀՀ-ում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուն հայտնեց նաև, որ Ռումինիայի սենատը 2019թ. սեպտեմբերի 18-ին միաձայն ընդունել է հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը, որն ընդգծում է հայ-ռումինական հարաբերությունների բարձր մակարդակը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին արտակարգ իրավիճակների բնագավառում Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև համագործակցության խորացման հնարավորությունների վերաբերյալ:
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը սերտ համագործակցում է Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ճապոնիայի, ինչպես նաև այլ երկրների համապատասխան կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ:
Նախարարը կարևորեց հատկապես Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությունը, որի ուժերով ընթացիկ տարում հումանիտար օգնություն է ուղարկվել Սիրիա և Իրան:
Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանքեր չի խնայելու, որպեսզի Հայաստանի և Ռումինիայի կառավարությունների միջև՝ հատկապես արտակարգ իրավիճակների բնագավառում հաստատվի սերտ համագործակցություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1601 դիտում
23:00 02-07-2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ռումինիայի նորանշանակ դեսպան Կորնել Իոնեսկուին
1391 դիտում
15:41 14-01-2020
Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ