211652_close_icon

Հոնկոնգի ոստիկանությունը ձերբակալել է արգելված կուսակցության առաջնորդին

views-count1581 դիտում article-date 15:53 02-08-2019
Հոնկոնգի ոստիկանությունը հինգշաբթի երեկոյան ձերբակալել է 8 հոգուց բաղկացած խմբին զենք և պայթուցիկ նյութեր պահելու կասկածանքով: Նրանց թվում Հոնկոնգի արգելված արմատական Ազգայնական կուսակցության հիմնադիր Էնդի Չանն է, հայտնում է [url=https://www.scmp.com/news/hong-kong/politics/article/3021065/andy-chan-founder-banned-hong-kong-national-party-among]South China Morning Post[/url]-ը: Յոթ տղամարդ և մեկ կին ձերբակալվել են արդյունաբերական շենքում: Նրանցից առգրավվել են վտանգավոր քիմիական նյութեր և առարկաներ: Դրա հետ մեկտեղ իրավապահ մարմինները եւս մեկ ստուգայց են իրականացրել՝ բնակելի բնակարանից բռնագրավելով 30 ծխային նռնակներ: Այս գործով ձերբակալել են նույն ընտանիքի երեք անդամներ: Ոստիկանական գործողություններն իրականացվել են նոր բողոքի ակցիայի նախօրեին, որը դեմոկրատամետ ակտիվիստները պատրաստվում են անցկացնել շաբաթ խիտ բնակեցված Մոնգկոկում: Իշխանությունները փողոցային երթին հավանություն չեն տվել անվտանգության նկատառումներից՝ թույլ տալով ցուցարարներին միայն հավաքվել ֆուտբոլային դաշտում:

Նմանատիպ նյութեր