Բեռլինում ձերբակալել են իսլամիստական խմբավորման առաջնորդին
                        Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Սիրիայում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստած իսլամիստական խմբավորման ենթադրյալ առաջնորդին: 
Լրատվամիջոցները հայտնել են, որ ձերբակալվածը  41-ամյա Թուրքիայի քաղաքացի է: Ըստ ոստիկանության  հատուկ ծառայության՝ նա ղեկավարել է իսլամական ծայրահեղական խմբավորումը, որի անդամները Թուրքիայի, Չեչնիայի և Դաղստանի քաղաքացիներ են եղել: Տեղեկություններ չկան այն մասին, որ այս խմբավորումը Գերմանիայի տարածքում հարձակումներ է նախապատրաստել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

