211652_close_icon
views-count1415 դիտում article-date 13:44 02-08-2019

Գյումրիում նոր ծննդատուն կկառուցվի

Գյումրիում նոր ծննդատուն է կառուցվելու: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Առաջին անգամ, երբ Ժնևում հանդիպեցի Վարտան Սիրմակեսին, մի առողջապահական ծրագրի առաջարկ արեցի նրան՝ Գյումրի քաղաքի համար: Այսօր արդեն ստորագրում ենք փոխըմբռնման հուշագիր` ըստ որի, պարոն Վարտան Սիրմակեսի ստեղծած հիմնադրամի միջոցներով 2019 թ. Գյումրի քաղաքում կմեկնարկեն «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան հիմնման աշխատանքները: Նոր ծննդատունը կնպաստի Շիրակի մարզի առողջապահության ոլորտի զարգացմանը և կլուծի տարիներ ի վեր եղած խնդիրները այդ ոլորտում»,- գրել է նախարարը:

Նմանատիպ նյութեր