1649 դիտում
13:24 02-08-2019
Ստամբուլի խումբը այս տարի չի մասնակցի Համահայկական խաղերին
Համահայկական խաղերի Ստամբուլի կարգադիր հանձնախմբի մամուլի ասուլիսի ժամանակ հանձնախմբի ատենապետ Հայկարամ Քարասուն հայտարարել է, որ Ստամբուլի մարզիկների խումբը չի մասնակցելու Արցախում կայանալիք Համահայկական խաղերին: Տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:
Հայկարամ Քարասուն հայտնել է, որ չմասնակցելու գլխավոր պատճառը խաղերի՝ Արցախում անցկացվելու հանգամանքն է, որը բարդ իրավիճակում է դրել ստամբուլահայ մարզիկների խմբին: Լավատեղյակ լինելով տարածաշրջանային հարցերում՝ հատկապես Արցախի խնդրի շուրջ Թուրքիայի դիրքորոշմանը՝ հանձնախումբը չի ցանկացել խնդիրներ ստեղծել մարզիկների համար: Իսկ մինչ այդ նրանք առանց խոչընդոտի մասնակցություն են ունեցել Հայաստանում անցկացված համահայկական ծրագրերին:
Քարասուն նաև նշել է, որ եթե իրենց խումբը մասնակցեր խաղերին, ապա մարզիկները հայ համայնքը ներկայացնելու էին ինը մարզաձևերում:
Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք եռամիասնության խորհրդով Համահայկական 7-րդ ամառային խաղերը կընթանան օգոստոսի 5-17- ը: Բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6- ին՝ Ստեփանակերտի գլխավոր մարզադաշտում, փակումը կկայանա օգոստոսի 17- ին՝ Երևանի Ազատության հրապարակում: Խաղերի կարգախոսն է՝ «Միասնություն՝ սպորտով»:
Նմանատիպ նյութեր
1976 դիտում
10:23 27-06-2019
Իրանի, Թուրիքիայի և Վրաստանի պատվիրակությունները չեն մասնակցի համահայկական խաղերին․ «Ժամանակ»
1389 դիտում
20:35 23-12-2021
Հոկեյի ազգային լիգայի խաղացողները չեն մասնակցի Պեկինում 2022թ. կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին
Այս բաժնից
1435 դիտում
23:21 06-05-2024
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է