121649 դիտում
11:40 02-08-2019
Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ բախվել են Lexus-ը, դատախազության Mercedes-ն ու գյուղմթերքով բարձված 06-ը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, օգոստոսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 44 կմ հատվածում բախվել են Lexus մակնիշի 01 LZ 101 համարանիշի, VAZ 2106 մակնիշի 20 LO 285 համարանիշի և Mercedes մակնիշի 485 GG 01 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիմնական բախումը տեղի է ունցել Lexus-ի և 06-ի միջև։ Ու Mercedes-ը, որը հաշվառված է ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում, նկատելով Lexus-ի առաջ մոտենալը, փորձել է խույս տալ բախումից, սակայն բախվել է երկաթե արգելապատնեշին։ Իսկ 06-ն էլ, որը բարձված է եղել գյուղմթերքով, հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտում, վերածվելով մետաղե ջարդոնի, իսկ գազաբալոնն էլ պոկվել ու շպրտվել էր մի քանի մետր։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+