14399 դիտում
10:08 02-08-2019
Ամերիկյան աճուրդն էլ կփակվի. Հայաստանում շուտով բողոքի նոր ալիք է հասունանալու․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում շուտով բողոքի նոր ալիք է հասունանալու։ ԱՄՆ-ից Հայաստան մեքենա ներկրողներն առաջիկայում խնդիրների են բախվելու։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ օգոստոսի 20-ից նրանց անձնական էջերը կփակվեն, այսինքն՝ չեն կարողանա մասնակցել ամերիկյան աճուրդներին։ Բանն այն է՝ ամերիկյան աճուրդների առաջարկներն ավելի հետաքրքիր են, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ձեռք բերել մեքենան անհամեմատ ավելի մատչելի գներով։ Ինչպես հայտնի է, ավելի քան մեկ շաբաթ է՝ ավտոմեքենա ներկրողների համար ճապոնական աճուրդներն են փակված։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ներմուծողների մեծ մասի (որոնք մի քանի տարի է, ինչ օգտվել են ճապոնական աճուրդներից) անձնական էջերը (դրանցով նրանք մասնակցում են աճուրդներին) օրեր առաջ փակվել են։ Միայն հատուկենտ ընկերություններ կան, որոնց դեռ հաջողվում է մասնակցել այդ աճուրդներին, այն էլ հայտնի չէ, թե մինչև երբ։
Ըստ փորձագետների՝ ստեղծված իրավիճակի պատճառը 2020 թվականի հունվարի 1–ից նոր մեքենաների մաքսատուրքի նախատեսվող թանկացումն է։ Եվ ճապոնական աճուրդների դիլլերներն իրենց հերթին չեն խոստանում, որ կարող են հինգ-վեց ամսվա ընթացքում մեքենան տեղափոխել Հայաստան, կարող է չհասցնեն մինչև Նոր տարի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5764 դիտում
09:49 14-09-2022
Հայաստանում վարորդների մոտ բողոքի նոր ալիք է հասունանալու․ «Ժողովուրդ»
3280 դիտում
12:48 21-05-2014
Մարզահամալիրի աճուրդն անօրինական է. «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ
5980 դիտում
09:43 22-02-2022
Հայաստանում վարորդների մոտ բողոքի նոր ալիք է հասունանում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
601 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
811 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
826 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են