48533 դիտում
18:38 01-08-2019
Սրբապղծությունը հասավ նաև Դավիթաշենի գերեզմաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ օգոստոսի 1-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հեռախոսազանգեր է ստացել քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ նույն վայրագությունը, որը կատարվել էր մի քանի օր առաջ Զովունիի, Եղվարդի, Նուբարաշենի գերեզմանոցներում, այսօր արդեն՝ «Եռաբլուր» զինվորական պանթենում, տեղի է ունեցել նաև Դավիթաշեն վարչական շրջանի գերեզմանատանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն ձեռագիրն է։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/30/1131317/?fbclid=IwAR101BoYMMHRxOSyiccfcUpf_0iO8iOJnmY8FkckoY0xDYNTItGbJT4MSGk]հայտնել [/url]էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչները մի քանի օր է՝ հերթապահություն էին իրականացնում Զովունի գյուղի գերեզմանատանը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասել էին. «2 օր առաջ այցելեցինք մեր հարազատների շիրիմներին ու ականատես եղանք վանդալիզմի։ Ըստ մեր տեղեկությունների՝ էմոականները ինչ-որ ծիսակատարություններ են կատարել ու 60-ից ավելի գերեզմաններ պղծել ու վերածել են ծիսակատարության կենտրոնի։ Գրեթե բոլոր շիրմաքարերն ու տապանաքարերը վնասվել են, ու հիմա մասնագետներին ենք խնդրել, որպեսզի գան ու նախկին տեսքին բերեն։ Բայց ո՞ւմ մտքով կանցներ, որ այս աստիճանի սրբապիղծ կլինեն։ Օրեր առաջ էլ լսել էինք, որ նույն բանը կատարվել է Նուբարաշենի և Չարենցավանի գերեզմաններում։ Հիմա չգիտենք էլ՝ դիմե՞նք ոստիկանություն, չդիմե՞նք... մեր ուժերով հերթապահություն ենք իրականացնում, որպեսզի գտնենք այդ սրբապիղծին կամ սրբապիղծներին։ Կան գերեզմաններ, որոնց տերերը դեռ չգիտեն սրա մասին ու առաջիկայում, երբ այցելեն իրենց հարազատների շիրիմներին, կտեսնեն վայրագությունները»։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15592 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35846 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց