4589 դիտում
16:37 01-08-2019
«Լավ աշխատող ես, բայց նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանի գրածները մի լայքի։ Մարության Հայկին դեմ մի լայքի` 150% պարգևավճար կստանաս». Բաբկեն Մկրտչյան․ 168 ժամ
Երեկ` գիշերը, ֆեյսբուքյան օգտատեր Բաբկեն Հարությունյանն իր էջում հետևյալ գրառումն էր կատարել. «Մարության Հայկին դեմ մի լայքիր` 150% պարգևավճար կստանաս. Դավթաշենի համայնքապետարանում 8 տարի աշխատած, մարտի 1-ի դեպքերին հաշմանդամության 3-րդ կարգ ստացած, երիտասարդ ընտանիքի հայր ու ամենակարևորը` օրեր առաջ նման ծառայողական բնութագիր ստացած մարդուն ` Մարության Հայկին դեմ լայք տալու համար հասցնում են նրան, որը 8-ամսյա պայքարից հետո դիմում գրի, դուրս գա աշխատանքից:
Ու սա դեռ ամենը չէ` մի քանի ամսվա աշխատողին (բնականաբար, ձերքայլական) , բաժնի պետին… իրենցականներին տալիս են 150 % պարգևավճար, իսկ 8 տարվա փորձառու աշխատողին` 50 %: Էս չե՞ք. էսպիսի ճղճիմ քայլերից հետո մտածում եք, որ ձեզ պիտի հավատա՞ն: Շատ արխային չընկնեք, ավելին` ձգվեք, թե շուտով վերադառնալու եք ձեր հին գործին»:
Գրառմանը Բաբկեն Հարությունյանը կցել էր մի բնութագիր, որը համայնքային պաշտոնյան տվել էր իր աշխատակցին, և որում նշված էր, որ վերջինս իր աշխատանքային պարտականությունները կատարում է բարեխղճորեն, կարգապահ է, ու, առհասարակ, բարձր պրոֆեսիոնալ է:
Խոսքը Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ Բաբկեն Մկրտչյանի մասին է, ով երեկ աշխատանքից ազատման դիմումն անձամբ է ներկայացրել վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանին, վերջինիս իսկ աշխատասենյակում:
[url=https://168.am/2019/08/01/1155610.html?fbclid=IwAR1rUB74auxHXSWjyzL_pxfYBcii4wifmOYRCKviwlvJbLf2s2FZS7XVd_w]168.am[/url]-ի հետ զրույցում Դավիթաշեն վարչական շրջանի առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի` արդեն նախկին գլխավոր մասնագետ Բաբկեն Մկրտչյանն ասաց, որ 8 տարի է, աշխատում է թաղապետարանում, իր աշխատանքի ու համառության շնորհիվ՝ առաջին կարգի մասնագետից հասել է մինչև գլխավորի:
«Մինչ այս դեպքն ինձ արդեն վարչական շրջանի ղեկավարը զգուշացրել էր, որ քաղաքապետի դեմ որ նյութեր են դրված լինում, ենթադրենք՝ մեկը բողոքում է աղբահանությունից, մյուսը` կանաչապատումից, երրորդն էլ` մի այլ բանի դեմ է բողոքում, ես Ֆեյսբուքում դրանք չլայքեմ: Այսինքն` չհավանեմ այդ նյութերը: Պատասխանել եմ, որ դա ես անում եմ իրենց զգաստացնելու համար, որ ավելի լավ աշխատեն: Իսկ ավելի վաղ ասել էին`Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի նյութերը մի լայքի»,- հիշում է Բաբկեն Մկրտչյանը:
«Ինձ ասում էին` ոնց կլինի, որ նավով գնաս, նավապետին հայհոյես` նկատի ունենալով, թերևս, քաղաքապետին: Պատասխանում էի` թող ճիշտ գնա, չքննադատեմ: Բացատրում էի, որ ես իրենց բացերն եմ մատնանշում, որ իրենք ուղղեն, վերացնեն թերությունները, աշխատեն, ի վերջո: Բայց, ինչպես հասկացա, իրենց նավապետը չի էլ մտածում այդ մասին»,- ասաց Բաբկեն Մկրտչյանը:
Մանրամասն՝ [url=https://168.am/2019/08/01/1155610.html?fbclid=IwAR1rUB74auxHXSWjyzL_pxfYBcii4wifmOYRCKviwlvJbLf2s2FZS7XVd_w]սկզբնաղբյուր[/url] կայքում։
Նմանատիպ նյութեր
3787 դիտում
14:36 11-11-2019
Դավթաշենի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ 5 միլիոն դրամի չափով գրավ կիրառվեց
1620 դիտում
22:20 06-11-2019
«Այս ամենն արվում է Ռուսլան Բաղդասարյանի անունն ու բարի համբավը վարկաբեկելու համար». փաստաբան. 168.am
1024 դիտում
09:35 29-07-2023
Մարության Հայկին համոզում են. դեռ չի ուզում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1348 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
946 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար