Ունաի Էմերի. Մեզ ևս մեկ խաղացող է պետք
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին պատմել է «Լիլի» կիսապաշտպան Նիկոլյա Պեպեի հավանական տեղափոխության շուրջ զարգացումների մասին:
«Մենք շատ խաղացողների շուրջ ենք քննարկումներ անցկացնում: Ցանկանում ենք ընտրել նրանք, ովքեր իրապես կարող են օգնել մեզ, լավ խաղալ և ուժեղացնել թիմի կազմը: Մենք զանազան տարբերակներ ունենք: Պեպեի հետ գործարքն այս պահին դեռ ավարտված չէ, բայց մենք հետևում ենք զարգացումներին:
Մենք ձեռք ենք բերել Սեբալյոսին, Պեպեին ձեռք բերելու հնարավորություն էլ կա: Մեր խնդիրը ևս մեկ խաղացողի գտնելն է, որը իրապես կուժեղացներ թիմը», ասել է Էմերին: