108278 դիտում
20:39 31-07-2019
Օգոստոսի 1-ից կդադարեցվի Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային 48 երթուղու աշխատանքը. Քաղաքապետարան
Օգոստոսի 1-ից կդադարեցվի Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.48 երթուղու աշխատանքը։ Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։
«Հարգելի համաքաղաքացիներ,
շահագործող ընկերության կողմից սպասարկումից հրաժարվելու պատճառով ս.թ. օգոստոսի 1-ից կդադարեցվի Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.48 երթուղու աշխատանքը: Երթուղին շահագործվում էր «Գրանդ Քենդի» ՓԲԸ -15-րդ թաղամաս ուղեգծով: Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումը մասնակիորեն ապահովելու նպատակով՝
ա) միկրոավտոբուսային հ.42 երթուղու ուղեգիծը Արշակունյաց պողոտայից կերկարացվի մինչև «Գրանդ Քենդի» ՓԲԸ (միկրոավտոբուսային հ.48 երթուղու վերջնակետ).
բ) մասնակիորեն կփոփոխվի միկրոավտոբուսային հ.52 երթուղու ուղեգիծը. այն 15-րդ թաղամասից (Գ.Չաուշի հրապարակից) կշահագործվի միկրոավտոբուսային հ.48 երթուղու ուղեգծով՝ Բաշինջաղյան, Մարգարյան, Հալաբյան, Լենինգրադյան փողոցներով մինչև Սեբաստիայի փողոց, այնուհետև գործող ուղեգծով:
Միկրոավտոբուսային հ.48 երթուղուց օգտվող մյուս ուղևորները կարող են օգտվել նշված երթուղուն զուգահեռ գործող այլ ներքաղաքային երթուղիներից: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք համաքաղաքացիների ներողամտությունը»,–նշված է հայտարարության տեքստում:
Նմանատիպ նյութեր
5363 դիտում
16:59 31-07-2019
Երևանի միկրոավտոբուսային 48 համարի երթուղու աշխատանքը օգոստոսի 1-ից կդադարեցվի
17821 դիտում
18:33 02-02-2017
Դադարեցվել է միկրոավտոբուսային թիվ 53 երթուղու աշխատանքը. Երևանի քաղաքապետարան
4686 դիտում
13:35 13-12-2016
Երևանում կդադարեցվի միկրոավտոբուսային թիվ 69 երթուղու աշխատանքը
Այս բաժնից
922 դիտում
10:22 26-12-2024
ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. Hetq.am
571 դիտում
09:13 26-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է