1414 դիտում
13:34 31-07-2019
Հայերը թավշյա հեղափոխությամբ փոփոխություն բերեցին ոչ միայն ՀՀ-ում, այլև աշխարհում. Դանեա Էսկար
ԱՄՆ Կոլորադո նահանգը հետաքրքված է Հայաստանի հետ հարաբերություններն ակտիվացնելու հարցում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Կոլորադոյի նահանգային պատգամավոր Դանեա Էսկարը։
Նա Հայաստանում գտնվելու օրերին մի շարք հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկել տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
«Շնորհակալություն լավ ընդունելության համար, իսկապես տպավորված ենք: Մենք հետաքրքրված ենք մի շարք ոլորտներում համագործակցությամբ, մասնավորապես, գյուղատնտեսությամբ ու տեղեկատվական տեխնոլոգիաներով»,-ասաց Դանեա Էսկարը:
Պատգամավորն առանձանահատուկ նշեց Թումոյի օրինակը: Նրա խոսքով, պետք է ինչ-որ ձև գտնել, որ Կոլորադո նահանգում ևս Թումո բացվի: Դանեա Էսկարը նկատեց, որ տարբեր ոլորտներում մեծ դերակատարություն ունի երիտասարդությունը՝ որպես շարժիչ ուժ:
«Ես շատ տպավորված եմ Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններով: Թավշյա հեղափոխությունը կատարվեց առանց մեկ կաթիլ արյուն թափելու: Կարող եմ ասել, որ հայերը թավշյա հեղափոխությամբ ոչ միայն փոփոխություն բերեցին Հայաստանում, այլև աշխարհում»,- ասաց Դանեա Էսկարը:
Նմանատիպ նյութեր
3452 դիտում
17:31 23-05-2019
Երբևէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել. Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ
Այս բաժնից
538 դիտում
22:23 17-05-2024
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում