Կարծում եմ՝ Washington Post-ը ռուսական ակտիվ է. Թրամփ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Washington Post ամերիկյան պարբերականին «ռուսական ակտիվ» է անվանել, երբ նրան հարցրել են արտասահմանյան միջամտությունից ընտրական գործընթացները պաշտպանելու Հանրապետական կուսակցության անգործության մասին, գրում է [url=https://www.washingtonexaminer.com/news/trump-i-think-the-washington-post-is-a-russian-asset]Washington Examiner[/url]-ը:
Ավելի վաղ, պարբերականում հրապարակված հոդվածը Սենատում մեծամասնության առաջնորդ Միտչ Մաքքոնելլին «ռուսական ակտիվ» էր անվանել`ԱՄՆ ընտրություններում անվտանգության համակարգի ամրապնդման վերաբերյալ մերժված օրինագծերի պատճառով:
«Կարծում եմ՝ Washington Post-ը ռուսական ակտիվ է, ի տարբերություն Միտչ Մաքքոնելլի, որը հայրենասեր մարդ է և շատ բան է արել մեր երկրի համար»,- լրագրողներին հայտնել է Թրամփը: