Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պետք է անցնի հարձակման․ The Washington Post
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ Ուկրաինան պաշտպանության դիրքերում ոչնչի չի հասնի և պետք է անցնի հարձակման։ Այս մասին հաղորդել է The Washington Post (WP)-ն։
«Հուլիսի 4-ին Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը նշել է, որ Ուկրաինան չի կարողանա փոխել պատերազմի ընթացքը, եթե չանցնի հարձակման»,- թերթին ասել է անանուն ուկրաինացի պաշտոնյան։
Թրամփը նաև հարցրել է, թե արդյոք Ուկրաինան կարող է «ռմբակոծել Մոսկվան կամ Սանկտ Պետերբուրգը», ինչին Զելենսկին պատասխանել է, որ դա հնարավոր է «ճիշտ զենքով»։
Զրույցի այս մանրամասնությունը նախկինում հաղորդել էր The Financial Times-ը։
Հուլիսի 15-ին Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ չի արել Վլադիմիր Զելենսկիին նոր հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքը, այդ թվում՝ Մոսկվային։