2679 դիտում
09:15 31-07-2019
Երբ Հայաստանի նման կայունության կղզի ես, դա ձեռնտու է բոլորին․ Զոհրաբ Մնացականյան․ «Ամերիկայի ձայն»
«Մեզ համար կարևորագույն մարտահրավերն է, կարևորագույն առաջնահերթությունը՝ հստակ նշել, որ Հայաստանի «Թավշյա Հեղափոխությունը» բացարձակապես ներքին իրադարձություն էր», - Գերմանական մարշալ հիմնադրամի կայքում հրապարակված Ջոնաթան Կացին տված [url=http://www.gmfus.org/blog/2019/07/29/three-questions-zohrab-mnatsakanyan-foreign-minister-armenia]հարցազրույցում[/url] նշել է Մնացականյանը:
Նրա խոսքով, պաշտոնական Երևանը չի պատրաստվում որևէ կերպ վտանգել թավշյա հեղափոխության ձեռքբերումներն ու խոստումները կտրուկ քայլերով արտաքին քաղաքականության ոլորտում.
«Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը կառուցված է շատ նուրբ կերպ, որպեսզի ազգային անվտանգության ճարտարապետության մեջ ներառվի համագործակցությունը մեր հիմնական գործընկերների՝ Ռուսաստանի, Եվրամիության և Միացյալ նահանգների հետ: Այնպես որ, մենք արկածախնդիր չենք, որպեսզի վտանգենք մեր նավը»:
Արտգործնախարար Մնացականյանի խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիթյան համագործակցության լավ օրինակ է, չնայած երկրների միջև եղած լուրջ տարաձայնությունների այլ ոլորտներում: Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանում կայունության հաստատման մեջ, ասել է Մնացականյանը ամերիկյան վորլուծաբանին.
«Երբ դու Հայաստանի նման կայունության կղզի ես, դա ձեռնտու է բոլորին»:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/5021985.html]«Ամերիկայի ձայն»[/url]։
Նմանատիպ նյութեր
2440 դիտում
18:37 16-03-2019
Զոհրաբ Մնացականյան. ԼՂ հակամարտության խնդիրը վերաբերում է մարդուն և նման 150.000 կոնկրետ մարդկանց
2111 դիտում
21:04 22-06-2021
Նիկոլը ձեռնտու էր բոլորին, բացի Հայաստանից
Այս բաժնից
877 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»