Գյումրիում անցկացված ԵԿՄ համաժողովի ժամանակ մահացել է աշխատակազմի ղեկավարը. armtimes.com
Այսօր Գյումրու թիվ 21 դպրոցում անցկացված ԵԿՄ համաժողովը դժբախտ դեպքով է ավարտվել: Հանդիպման միջնամասում մահացել է Երկրապահ Կամավորական միության վարչության աշխատակազմի ղեկավար Համբարձում Գեւորգի Ասատրյանը: Ինչու՞ է համաժողովը Գյումրիում անցկացվել: ԵԿՄ ՇՄ խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը [url=https://armtimes.com/hy/article/167267?fbclid=IwAR18xR8oNkNnCGV8PKYwE40IXRfyLukg1Qd3P6N3Wrj3TlKYc0Lbeu3GZ2s]ՀԺ[/url]-ի հետ զրույցում ասաց` կա նման պրակտիկա եւ ԵԿՄ համագումարից հետո միշտ էլ մարզային հանդիպումներ կազմակերպվում են:
«Մարզային ժողովներ են, մարզային խորհրդի նախագահների վերանշանակումներ են, քանի որ նոր ղեկավարություն է, նոր ծանոթության հնարավորություն է մարզային ժողովները: Դրանք միշտ էլ լինում են համագումարից հետո: Այսօր էլ նման մի համաժողով Գյումրիում էր կազմակերպված, մարզային նախագահների մնալ-չմնալու, նշանակվել-չնշանակվելու հարցերն էին քննարկվում»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԵԿՄ ՇՄ խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը:
Ըստ Ալեքսանյանի, մահացած Համբարձում Ասատրյանն առողջական խնդիրներ ունեցել է, բայց այսօր սեփական մեքենայով էր Գյումրի եկել, մեքենան անձամբ է վարել, նրա հետ Գյումրի նույն մեքենայով նաեւ լրագրողներ էին եկել:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armtimes.com/hy/article/167267?fbclid=IwAR18xR8oNkNnCGV8PKYwE40IXRfyLukg1Qd3P6N3Wrj3TlKYc0Lbeu3GZ2s]կայքում[/url]։