211652_close_icon
views-count1595 դիտում article-date 20:53 30-07-2019

Մարմարիկ և Արզական բնակավայրերում տեղադրվել են հակակարկտային կայաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մեկ ամիս առաջ, ինչպես նաև նախորդ տարիներին Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Մարմարիկ և Չարենցավանի Արզական բնակավայրերում գրանցված կարկուտների հասցրած վնասները հաշվի առնելով՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը առաջարկել է Մեղրաձոր և Չարենցավան համայնքների ղեկավարներին նշված բնակավայրերից յուրաքանչյուրում սկզբնական շրջանում առնվազն մեկական հակակարկտային «Զենիթ» գազային կայաններ ձեռք բերել և տեղադրել: Կայաններն արդեն Արզականում և Մարմարիկում են և այսօր երկու բնակավայրերում ընթանում են կայանների տեղադրման աշխատանքներ: Յուրաքանչյուր կայանի ընդգրկման մակերեսը 80-100 հա է. այն կբավարարի վերը նշված համայնքների գյուղացիական տնտեսություններին՝ եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասնակի զերծ պահելով կարկտահարության հասցրած վնասներից: Առաջիկայում կառավարության կողմից նախատեսված է համապատասխան ծրագրերի իրականացում մարզի առավել վտանգավոր հատվածներում ևս մի քանի հակակարկտային կայանների տեղադրման համար: Ի դեպ, կայանների սպասարկումը և կառավարումը իրականացվելու է ԱԻՆ համապատասխան ծառայության կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր