1898 դիտում
15:46 30-07-2019
Հազարավոր սիրիացիներ փախուստի են դիմել դեպի թուրքական սահման
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը հայտնել է, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ քաղաքում ընթացող բախումների հետևանքով հազարավոր սիրիացիներ նախորդ շաբաթվա վերջին փախուստի են դիմել դեպի Թուրքիայի սահման: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Խոսնակը հայտնել է, որ իրենք անհանգստանում են Սիրիայի հյուսիս-արևմուտքում ընթացող բախումների հետևանքով թիրախում հայտնված 3 միլիոն սիրիացիների անվտանգության համար:
Նա նաև նշել է, որ վերջին 4 ամսում բախումների հետևանքով սպանվել է 500 մարդ, վնասվել 7 դպրոց և 1 հիվանդանոց:
Նմանատիպ նյութեր
9844 դիտում
21:22 06-07-2017
Հազարավոր սիրիացիներ դուրս են եկել փողոցներ՝ ընդդեմ Հալեպում Թուրքիայի գործողությունների
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել