Հազարավոր սիրիացիներ դուրս են եկել փողոցներ՝ ընդդեմ Հալեպում Թուրքիայի գործողությունների
Սիրիայի հյուսիսում` Աֆրին քաղաքում, Թուրքիայի գործողությունների դեմ բազմահազարանոց բողոքի ցույց է անցկացվել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես նշում է աղբյուրը` այս մասին հայտնել է քրդական «Սիրիական ժողովրդավարական խորհուրդ» կուսակցության ներկայացուցիչ Ռեյզան Խեդուն:
«Տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել Աֆրինի փողոցներ բողոքի ցույցի: Դրանք քրդեր են, արաբներ, քրիստոնյաներ, ալավիներ և շիաներ: Նրանք դուրս են եկել՝ միաձայն հայտարարելու, որ դեմ են Սիրիայում թուրքական ուժերին և թուրքական զինուժի՝ Աֆրին մտնելուն»,- հայտնել է նա:
Ցուցարարները դուրս են եկել փողոցներ՝ պահանջելու միջազգային հանրությունից խիստ դիրքորոշում ցուցաբերել Թուրքիայի քայլերի նկատմամբ:
Խեդուն հայտնել է, որ վերջին շաբաթվա ընթացքում թուքական հրետանին գնդակոծել է Աֆրինի բնակեցված շրջանները, ինչի հետևանքով վիրավորվել է ավելի քան 30 խաղաղ բնակիչ, մահացել են մեկ կին և երկու երեխա: