slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Էրդողանը հայտնել է Թուրքիայում 4 մլն փախստականների մասին, մեծ մասը՝ սիրիացիներ
211652_close_icon

Էրդողանը հայտնել է Թուրքիայում 4 մլն փախստականների մասին, մեծ մասը՝ սիրիացիներ

views-count1051 դիտում article-date 21:32 28-04-2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես ընդունել է, որ երկրում բնակվում է 4 մլն 33 հազար փախստական, որից 2.7 միլիոնը սիրիացիներ են: Հայտնում է ermenihaber.am-ը:

Ստամբուլում «Թուրքիայի միգրացիայի կառավարման ծրագրի» շրջանակներում Էրդողանը մեղադրել է արևմտյան տերություններին միգրացիոն ճգնաժամը հրահրելու, բայց դրա պատասխանատվությունը չկիսելու մեջ:

Նա նաև հայտարարել է, որ ընդդիմությունը չարաշահում է միգրացիայի թվերը՝ քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակով: Ըստ նրա՝ «այնպիսի միգրանտների թիվ, ինչպիսին պնդում են ընդդիմադիր շրջանակները», Թուրքիայում չկա և երբեք չի եղել:

Էրդողանը նշել է, որ վերջին ժամանակներում միգրանտների թիվը նվազման միտում ունի. վերջին երկու տարում 270 հազար անձի ապօրինի մուտքը երկիր կանխվել է, իսկ Սիրիա վերադարձողների ընդհանուր թիվը հասել է 931.450-ի։ Իսկ աշխարհում միգրանտների ընդհանուր թիվը գերազանցում է 281 միլիոնը: Նա շեշտել է, որ քանի դեռ պատերազմները չեն ավարտվել, միգրացիան շարունակելու է աճել:

Էրդողանը հավելել է, որ թեև մարդասիրական նկատառումներով շարունակում է աջակցել միգրանտներին, այնուամենայնիվ դա չի լինելու երկրի անվտանգության ու ժողովրդագրական կառուցվածքի հաշվին։

Նմանատիպ նյութեր