1302 դիտում
13:49 30-07-2019
Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում քննիչի կողմից կատարվել է ՀՀ քրդատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն. ԲԴԽ
Բարձրագույն դատական խորհուրդ է դիմել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ հայտնելով նկատառումներ իր աշխատասենյակում իրականացված առգրավման, խուզարկության, ինչպես նաև աշխատասենյակի դուռը կնքելու և աշխատասենյակ մուտք գործելու հնարավորությունը սահմանափակելու իրավաչափության վերաբերյալ:
Այս առնչությամբ հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհուրդը, որում, մասնավորապես, ասվում է.
«Նշված հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Խորհուրդը 23.07.2019 թ. դիմել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարին և 26.07.2019 թ. ստացել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի պատասխանը:
Քննարկման առարկա դարձնելով ինչպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հարցադրումները, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի պարզաբանումները` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ հիշյալ քննչական գործողություններն իրականացնելիս քննիչի կողմից կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն, այն է՝ կնքվել է դատավոր Դ. Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը, ինչով սահմանափակվել է վերջինիս մուտքն իր աշխատասենյակ:
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանն ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:
Վերոգրյալի արձանագրմամբ Բարձրագույն դատական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնել վարույթն իրականացնող մարմնի կողմից հիշյալ գործողությունն իրականացնելու կապակցությամբ և միջնորդել ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
733 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
580 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
700 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ