211652_close_icon
views-count18014 դիտում article-date 20:02 04-05-2020

Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկած քննիչի նկատմամբ քրեական գործ կհարուցվի. դատարանը բավարարեց պաշտպանի բողոքը. Aravot.am

Մայիսի 4-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյան) շարունակվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելիս ՀՔԾ քննիչի կողմից թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ պաշտպան Գեորգի Մելիքյանի բողոքի քննությունը: [url=https://www.aravot.am/2020/05/04/1109664/?fbclid=IwAR1zGrJHYbQOsKAeH3w14trzgOpQHjBgyPZpmPRXDn_6NVHzg-zDn8Wga6E]Aravot.am[/url]-ի հետ զրույցում Գեորգի Մելիքյանը հայտնեց. «Դատարանն այսօր բավարարեց մեր բողոքը, ճանաչեց Գրիգորյանի իրավունքների խախտումը, որ նրա նկատմամբ հանցագործություն է կատարվել: Դա արդեն պարտավորություն է սահմանում դատախազության համար, որ հարուցեն քրեական գործ դեպքի առթիվ»: Փաստաբանը հիշեցրեց՝ ԱԱԾ-ում գործ է քննվում իրենց հաղորդման հիման վրա՝ ՀՔԾ-ի քննիչի ու ոստիկանների նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով՝ դատավորի աշխատասենյակի դուռը կապարակնքելու մասով: Փաստաբանը շեշտեց, որ ԲԴԽ-ն էլ է կարծում՝ քննիչի գործողություններն անօրինական են ու մանրամասնեց. «ԲԴԽ-ն էլ է հաստատել, որ քննիչը քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն է կատարել դատավորի աշխատասենյակի դուռը կապարակնքելու միջոցով: Մեր բողոքն էլ դրան էր վերաբերել, որ դրանով քննիչն իր լիազորությունների սահմանազանցում է կատարել: Իսկ ոստիկաններն էլ չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը՝ անօրինական հանձնարարություն կատարելով»:

Նմանատիպ նյութեր