1296 դիտում
11:32 29-07-2019
Կասեցվել են դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները․ ԲԴԽ
Բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն է տարածել դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին։ Հաղորդագրությունում ասված է․
«Սույն թվականի հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել միջնորդություն՝ երեք դրվագով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։
Բարձրագույն դատական խորհուրդը, 2019 թվականի հուլիսի 26-ին քննելով միջնորդությունը, լսելով ինչպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․ Հարությունյանին, այնպես էլ դատավոր Դ․ Գրիգորյանին, որոշել է ներկայացված միջնորդությունը երկու դրվագներով բավարարել, իսկ մեկով՝ մերժել։ Որոշումը հրապարակվել է 2019թ. հուլիսի 27-ին։ Ելնելով վերոգրյալից՝ օրենքի ուժով կասեցվել են նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները»։
Նմանատիպ նյութեր
6243 դիտում
21:14 28-07-2019
Կասեցվել են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները. NEWS.am
1310 դիտում
11:28 08-08-2019
ՄԻՊ-ը դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով կդիմի ԲԴԽ, պարզաբանում կպահանջի դատախազությունից և ՀՔԾ-ից
Այս բաժնից
1045 դիտում
12:12 03-05-2024
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
499 դիտում
11:27 03-05-2024
Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը