4486 դիտում
11:48 30-07-2019
Քաղաքացին փորձել է խուսափել 1 տոննա մրգի որոշ մասը ձևակերպելուց` ինքնավնասման միջոցով. ՊԵԿ-ը պարզաբանում է
ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսակետում հուլիսի 29-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ ի պատասխան Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցների ՀՀ ներմուծած մոտ 1 տոննա միրգը մաքսազերծելու օրինական պահանջի, քաղաքացին փորձել է խուսափել բեռի որոշ մասը ձևակերպելուց` ինքնավնասման դիմելու միջոցով: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մաքսային մարմինների աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց, որտեղ, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո, քաղաքացին վերադարձել է մաքսակետ, ավարտել մաքսային ձևակերպման աշխատանքները, ստացել իր բեռը և հեռացել:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/29/1131233/?fbclid=IwAR30MPBaB6ER10h-6E0Db9iLWO8LIxjKoQCCXXb2cc2DJsMFn5Fh4ATGeAw]ավելի վաղ հայտնել էր[/url] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բագրատաշենի մաքսային կետից Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Գագիկ Ս-ն է։
Պարզվել է, որ նա մաքսային ձևակերպումների հետ խնդիրներ ունենալու համար ածելիով ինքնավնասումներ է կատարել՝վերջույթների և պարանոցի հատվածում։
Նմանատիպ նյութեր
1726 դիտում
16:15 27-02-2023
ՊԵԿ-ի բացահայտումը. 6 ամսում մրգի և բանջարեղենի փոխարեն ներմուծվել է 210 տոննա քաշով հագուստ
Այս բաժնից
1126 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4618 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած