7557 դիտում
21:52 29-07-2019
Անհասկանալի է պետական կառույցների կողմից տոտալ արշավը մեր դեմ, չեմ ուզում հավատալ, որ դա 1000 դրամների հիմնադրամում իմ գործունեության պատճառով է. Մեսրոպ Մանուկյան
Մեր ընկերությունը պետության նկատմամբ բարեխիղճ ձևով է իր պարտականությունները կատարել: Ներդրումներ է կատարել ինչպես ամբողջ փաթեթով, այնպես էլ պայմանագրային բոլոր կետերով, և այս պարագայում մեզ համար անհասկանալի է պետական կառույցների կողմից տոտալ արշավը մեր դեմ: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Անի» ԲԲԸ սեփականատեր Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով ՀԾԿՀ-ի կողմից հարուցված վարույթին, ըստ որի նախատեսում են ընկերության նկատմամբ 1 մլն դրամի չափով տուգանք կիրառել և ՀԷՑ-ին պատճառած 400 միլիոն դրամ վնասը վճարել:
Մեսրոպ Մանուկյանը նշեց, որ ՀԾԿՀ-ի կողմից երկրորդ վարույթն է կիրառվում և նախորդ վարույթի ժամանակ նույնիսկ իրենց ժամանակ չընձեռնվեց, որպեսզի իրական պատկերը ներկայացնեն, ինչը բողոքարկել են: Նա նշեց, որ հետապնդումների մասին հուշում է նաև Բնապահպանության նախարարության կողմից ջրօգտագործման թույլտվությունից իրենց ընկերությանն «ապօրինի» զրկումը, ինչը դատական կարգով վիճարկում են:
«Բողոքարկող կողմը ՀԷԿ էր է կառուցել և ջրօգտագործման թույլտվություն չունի, և իրենց խնդիրն է մեր ՀԷԿ-ի գործություները դադարեցնեն, որպեսզի իրենք աշխատեն: Այստեղ կա հասարակության շահ, որովհետև ՀԷԿ-երի սեփականատերերը հասարակության մեջ հայտնի են իրենց «անբասիր հեղինակությամբ», օրինակ` Շիրակի մարզի նախկին ՀՀԿ ղեկավար Սահակ Մինասյանը, Շիրակի մարզի ԲՀԿ կուսակցության ղեկավար Վարդևան Գրիգորյանը, ովքեր առևերևույթ, թվում է, թե թշնամիներ են, բայց բիզնես շահերի ժամանակ մեկ միավոր են: Վարդևան Գրիգորյանի որդին և Սահակ Մինասյանը ջերմ համագործակցում են, երբ բիզնես շահերի համընկնում կա, իսկ հակառակ պարագայում` ոչ, խոսքը Շիրակի մանկավարժական համալսարանի փոխհրաձգություների փուլի մասին է»,- ասաց նա:
Մեսրոպ Մանուկյանը նշեց, թե նման պարագայում իրենց համար անհասկանալի է պետական կառույցների կողմից տոտալ արշավն իրենց նկատմամբ: Դիտարկմանը, թե գուցե պայմանավորված է «1000 դրամների հիմնադրամում» իր գործունեության պատճառով, երբ որոշակի հրապարակումներ էր արել, Մանուկյանը նշեց, որ չի ուզում հավատալ, որ պատճառը դա է:
«Պետք է գիտակցեն, եթե իմ հրապարակումները ինչ որ մի տեղ խոցելի են դարձել և սրա արդյուքում մեր ընկերությունը հետապնդվում է, կարծում եմ` սոցիալապես ամենաաղքատ մարզում՝ Շիրակում ևս 50 աշխատատեղ կփակվի և ևս 50 000 դրամ վճարողներ կփակվեն»,- ասաց նա և հավելեց, որ աշնանն այդ հիմնադրամի հետ կապված հրապարակում կանեն:
«Չեմ ուզում հավատալ, որ 1000 դրամների հիմնադրամից հրապարակումներ անելու համար իմ ընտանիքը տոտալ հետապնդման է ենթարկվում»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
2463 դիտում
09:54 19-11-2016
Քննարկվում է «1000 դրամների» հիմնադրամում ոչ պարտադիր հատկացումներ անելու հարցը. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»