Նաիրա Զոհրաբյան. Չեմ ուզում հավատալ, որ որևէ մեկը կարող է դեմ լինել կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնելուն
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վաղը քվեարկվելու է իմ եւ իմ գործընկերների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում կենդանու սպանության, կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի համար:
Այս օրերին ինձ տրվող միակ հարցն այս է` իսկ կլինի՞ պատգամավոր, ով վաղը դեմ կքվեարկի այս նախագծին: Ես, անկեղծ ասած, չեմ հավատում, ու ոչ թե այն պատճառով, որ միշտ լավատես եմ:
Ես չեմ ուզում հավատալ, որ որեւէ մեկը կարող է դեմ լինել կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքն ու սպանությունը քրեականացնելուն: Չեմ ուզում հավատալ ու վերջ»,- նշել է նա: