211652_close_icon
views-count1430 դիտում article-date 13:04 29-07-2019

Մխիթար Հայրապետյանը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հյուրընկալվել է Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին

Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Գերապայծառ տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը երեկ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հյուրընկալել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Հայրապետյանին: Վերջինս նախ մասնակցել է դեռևս 1717 թ. Մխիթար Սեբաստացու կողմից հիմնված եկեղեցում մատուցվող սուրբ պատարագին, ապա շրջայց կատարել կղզում` ծանոթանալով Մխիթարյանների կողմից սերունդներին փոխանցված անօրինակ ժառանգությանը: Հանդիպման ընթացքում Հայրապետյանը Սրբազանի հետ քննարկել է Մխիթարյան միաբանության առջև ծառացած մարտահրավերները և, մասնավորապես, վերջին օրերին մեծ հնչեղություն ստացած Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի (Ֆրանսիա) խնդիրը: Հայրապետյանը վերահաստատել է պետության դիրքորոշումը, այն է` Սփյուռքի ազգային հարստությունները ենթակա չեն վաճառքի ու պիտի ելքեր փնտրել` դրանք հզորազնելու, ինքնաբավ դարձնելու ուղղությամբ: Նա նաև պետության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել համատեղ ելքեր փնտրելու գործընթացին, որը դրական արձագանք է ստացել Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի կողմից: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել քննարկումներն այս ուղղությամբ արդեն Երևանում` առաջիկա սեպտեմբերին: Հավելենք, որ Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպմանը մասնակցել են նաև պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանը և Վաղարշակ Հակոբյանը:

Նմանատիպ նյութեր