Հակառակորդի կրակոցից 24-ամյա պայմանագրային զինծառայող է զոհվել
Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել.
«Ցավալի լուր.
Այսօր ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ Պայմանագրային զինծառայող 1995թ. Ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։
Ցավակցում ենք Արմանի հարազատներին»,- գրել է նա։
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, մահացածը Վանաձոր քաղաքից էր: