211652_close_icon
views-count1383 դիտում article-date 16:58 28-07-2019

ԱՄՆ-ն բանակցություններ է պահանջում, թալիբներն էլ իրենց պայմաններն են առաջադրել

ԱՄՆ-ի՝ Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադը հայտարարել է, որ աֆղանական իշխանությունների և «Թալիբան» շարժման միջև բանակցությունները կսկսվեն այն բանից հետո, երբ Վաշինգտոնի ու թալիբների միջև համաձայնություն կնքվի, հայտնում է Reuters-ը։ «Քաբուլում խոսակցություններ են շրջանառվում դրա շուրջ, և ես ցանկանում եմ պարզաբանել իրավիճակը. այդ բանակցությունները կկայանան միայն այն դեպքում, երբ մենք մեր սեփական համաձայնությունը կնքենք»,-Twitter-ի իր էջում գրել է նա։ Գործակալության փոխանցմամբ՝ թալիբները չեն պատրաստվում ուղիղ բանակցություններ վարել Աֆղանստանի կառավարության հետ այնքան ժամանակ, մինչև չհայտարարվի երկրից արտասահմանյան զորքերի դուրսբերման մասին։ Աֆղանստանի՝ խաղաղության հարցերով նախարար Աբդուլ Սալամ Ռահիմի խոսքով՝ միջաֆղանական բանակցությունները կարող են մեկնարկել առաջիկա 2 շաբաթվա ընթացքում։

Նմանատիպ նյութեր