Վանաձորի ԲԿ-ում «Stent for Life» ծրագրով ամբողջությամբ անվճար փրկել են 60-ամյա տղամարդու կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Հարգելի Ընկերներ, Վանաձորցիներ, Լոռեցիներ,
մեծ սիրով և հպարտությամբ ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ «Վանաձորի Բժշկական Կենտրոն»-ում սույն թվականի Հուլիսի 22-ից արդեն իսկ աշխատող «Ինվազիվ Սրտաբանության» թիմը այսօր գիշերը՝ մոտավորապես ժամը 4։00-ին «Stent for Life» ծրագրով, ամբողջովին պետական պատվերի շրջանակներում փրկեցին հերթական կյանքը»։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Վանաձորի բ/կ-ի տնօրեն Վահագն Մկրտչյանը՝ ներկայացնելով մանրամասներ:
«Հիվանդը՝ 60 տարեկան, տղամարդ, ք. Վանաձորից, ախտորոշումը՝ «Սրտամկանի առաջային պատի սուր ինֆարկտ»,
ԷՍԳ - ST էլևացիա, քանակական տրոպոնին - 1000+ դրական։
Դեռ շատ կյանքեր ենք փրկելու
Շնորհակալություն մեր Բժիշկներին և ամբողջ թիմին օպերատիվ և պրոֆեսիոնալ աշխատանքի համար»,-գրել է տնօրենը՝ կցելով լուսանկարներ։