211652_close_icon
views-count6599 դիտում article-date 23:40 27-07-2019

Ալյասկայում հարսանեկան ճանապարհորդության ժամանակ զոհվել է բելառուս դերասանուհին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ալյասկայում զոհվել է բելառուս դերասանուհի, «Բրեստի ամրոց» ֆիլմի գլխավոր հերոս Վերոնիկա Նիկոնովան: Վերջինս Ալյասկա էր մեկնել հարսանեկան ճանապարհորդության: 24-ամյա դերասանուհին իր ամուսնում հետ ցանկացել են անցնել Տեկլանիկա գետը, սակայն աղջիկն ընկել է ջուրը: Վերոնիկայի ամուսնը պատմել է, որ երբ իրենք գետն անցնելիս են եղել, Վերոնիկան սայթաքել է և ընկել, իսկ թաց ուսապարկը նրան ջրի տակ է տարել: Աղջիկը ջրի տակ մնացել է մոտ 5 րոպե, մինչև նրան կարողացել են ափ դուրս բերել: Ամուսինը փորձել է փրկել կնոջը և գրեթե կես ժամ նրան արհեստական շնչառություն է արել, սակայն ապարդյուն: Վերոնիկա Նիկոնոնովան 13 տարեկանում խաղացել է իր գլխավոր դերը՝ Ալեքսանդր Կոտի «Բրեստի ամրոց» ֆիլմում: Մի քանի տարի առաջ նա տեղափոխվել էր ԱՄՆ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր