211652_close_icon
views-count1436 դիտում article-date 14:52 27-07-2019

Մոնտանայում ՀԴԲ-ն փնտրում է ինքնասպանություն կատարած հանցագործ զույգի 2-ամյա որդուն

Մեդֆորդ օկրուգի ոստիկանությունը և ՀԴԲ-ն փնտրում են 2 տարեկան տղային, նրա ծնողները ինքնասպանություն են գործել, տեղեկացնում է [url=https://www.foxnews.com/us/oregon-police-searching-for-2-year-old-after-parents-suspected-murder-suicide-in-montana]Foxnews[/url]-ը։ 2 տարեկան Էյդեն Սալսիդոյի ծնողները՝ Դենիել Սալսիդոն և Հաննա Ջանիակը, մեռած են գտնվել։ Նրանց մարմինները հայտնաբերել են ոստիկանները, որոնց նրանց ձերբակալելու հրահանգ էր տրվել կողոպուտի պատճառով։ Տղամարդը և կինը մահացել են հրազենի կրակոցից։ Ինչպես տեղեկացրել են ՀԴԲ-ում, նրանք ընդգրկված էին կողոպուտի մեջ, որը հետաքննվում էր ոստիկանության կողմից 2018 թվականից։ Երկուսն էլ մեղավոր են ճանաչվել, և Ջանիակը պետք է բանտում լիներ հունիսի 11-ից, բայց նա այդպես էլ այնտեղ չի հայտնվել։ Տագնապ հնչեցրել են զույգի հարազատները՝ տեղեկացնելով, որ չեն կարողանում կապվել Սալսիդո ընտանիքի հետ։ Նրանք Ջանիակին նկարագրել են որպես լավ մայր, որն, այնուամենայնիվ, հոգեկան խնդիրներ է ունեցել։

Նմանատիպ նյութեր