ՀՀ պաշտպանությանը մասնակցած անձինք կստանան համապատասխան կարգավիճակ․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը որոշել է սահմանել կարգ, ըստ որի՝ ՀՀ պաշտպանությանը մասնակցած անձինք կկարողանան ստանալ համապատասխան կարգավիճակ: Այդ նպատակով կստեղծվի հատուկ հանձնաժողով:
Սա ուղղակի հարված է ԵԿՄ-ին և նրա հեղինակությանը, քանի որ մինչև այժմ ԵԿՄ-ն էր կատարում այդ գործառույթը և մարդուն տալիս, այսպես կոչված, «մարտական ուղի», որի հիման վրա նա ստանում էր Երկրապահ կամավորականի կարգավիճակ:
Հետաքրքիր է նաև, որ այս կարգը ուժի մեջ մտնելուց հետո կարող են վերանայվել նախկինում տրված «երկրապահ կամավորականի» կարգավիճակները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]