211652_close_icon
views-count50558 դիտում article-date 15:30 26-07-2019

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ բախվել են Opel-ն ու Volkswagen-ը․ վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, հուլիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Հայանիստ գյուղի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Ա․Գ․-ի վարած Opel մակնիշի 35 UQ 248 համարանիշի և Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ 27-ամյա Ա․Գ․-ի վարած Volkswagen Golf մակնիշի 35 VA 443 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Ա․Գ․-ն և նրա ուղևոր, համագյուղացի 33-ամյա Գ․Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այսօր, հուլիսի 26-ին ժամը 00։05-ի սահմաններում Գ․Կ․-ն հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է։ Եվ հետաքննիչի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր