Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռեմուս Մունտեանույի հետ
Հուլիսի 25-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի երիտասարդության և սպորտի նախարարության պետքարտուղար Ռեմուս Մունտեանույի (Remus Munteanu) հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երիտասարդության և սպորտի ոլորտում համագործակցության հետագա հեռանկարները, ինչպես նաև Հայաստանի և Ռումինիայի ներկայացուցիչների մասնակցությունը երկու երկրներում նշյալ ոլորտներում կազմակերպվող միջոցառումներին։
Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն կազմակերպել ոլորտային մասնագետների հանդիպումներ` երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման ու փոխգործակցության հաստատման նպատակով։