2443 դիտում
21:26 26-01-2018
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության նախագահի հետ
Հունվարի 26-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում ունեցավ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (L’Agence universitaire de la Francophonie - AUF) նախագահ, Բուխարեստի ագրարային գիտությունների և անասնաբուժության համալսարանի ռեկտոր, Ռումինիայի ռեկտորների ազգային խորհրդի նախագահ, պրոֆեսոր Սորին Միհայ Կիմպեանուի հետ:
Զրուցակիցները քննարկեցին ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, AUF-ի մասնակցությունը գագաթաժողովին` այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն տալով ֆրանկոֆոն համալսարանների և կառույցների մասնակցությանը:
Պրոֆեսոր Կիմպեանուն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել Հայաստանի ուսումնական հաստատությունների և Ռումինիայի համալսարանական և ակադեմիական շրջանակների միջև համագործակցության հաստատման հարցում:
Կողմերը պայմանավորվեցին շարունակել պարբերական շփումները՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով:
Տեղեկանք. Սորին Միհայ Կիմպեանուն Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության նախագահ է ընտրվել 2017թ. մայիսին, հնգամյա ժամկետով: 2014-2015թթ. եղել է Ռումինիայի կրթության և գիտական հետազոտությունների նախարար:
Նմանատիպ նյութեր
1957 դիտում
21:29 30-01-2018
Ռումինիայում ՀՀ դեսպանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության տարածաշրջանային տնօրենին
1629 դիտում
22:17 15-03-2019
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը
8256 դիտում
17:26 17-11-2017
ՀՀ Նախագահի հրամանագրով Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում ՀՀ դեսպան
Այս բաժնից
562 դիտում
15:42 22-01-2025
Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին չի հաղորդվում
646 դիտում
15:02 22-01-2025
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
823 դիտում
14:43 22-01-2025
Կառավարություն-Ազգային Ժողով լավագույն փոխադրամիջոցը. Ալեքսեյ Սանդիկով