ՀՀ Նախագահի հրամանագրով Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Նախագահի հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուխարեստ)»: