1587 դիտում
22:17 15-03-2019
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը
Մարտի 13-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ Ռումինիայի արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված միջոցառմանը, որին ներկա էին ռումինացի բարձրաստիճան պաշտոնյաներ, Բուխարեստում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: Միջոցառումը մաս էր կազմում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի (Louise Mushikiwabo) Ռումինիա կատարած պաշտոնական այցի:
Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Մելեշկանուն (Teodor Meleșcanu) իր բացման խոսքում հատուկ անդրադարձավ 2018թ. հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովին՝ մասնավորապես նշելով գագաթաժողովի աշխատանքների կազմակերպման բարձր մակարդակը և արդյունավետությունը:
Միջոցառման ժամանակ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը կարճ առանձնազրույց ունեցավ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ, որի ընթացքում տիկին Մուշիկիվաբոն կրկին շնորհակալություն հայտնեց հայկական կողմին Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովը Հայաստանում բարձր մակարդակով անցկացնելու համար՝ հույս հայտնելով, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցությունն առավել կխորանա:
Շնորհակալություն հայտնելով տիկին Մուշիկիվաբոյին և Ռումինիայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի (BRECO) պատասխանատուներին սերտ համագործակցության համար՝ Սերգեյ Մինասյանը վստահեցրեց գլխավոր քարտուղարին, որ դեսպանությունը շարունակելու է ակտիվորեն աշխատել Ռումինիայում գործող ֆրանկոֆոն կառույցների հետ՝ ի նպաստ ֆրանկոֆոն ընտանիքի ազդեցության առավել ամրապնդման:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
964 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
949 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
877 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր