Արմեն Գրիգորյանը Արցախի ղեկավարության հետ քննարկել է ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման հարցը
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ քննարկել է ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման հարցը: [url=https://armenpress.am/arm/news/982905.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանն ասաց հուլիսի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Հիմնական հարցերից մեկը, որ քննարկել ենք, դա ռազմավարական ենթակառուցվածքների զարգացումն է, որովհետև առանց դրա որոշակի չափով անվտանգությունը թերի է, և մենք խնդիր ենք դնում, որ ռազմավարական ենթակառուցվածքները զարգացնելով կարողանանք ապահովել ավելի բարձր մակարդակի անվտանգություն: Խոսել ենք նաև նոր ռազմավարության մասին»,- ասաց Գրիգորյանը:
Արմեն Գրիգորյանը Ստեփանակերտում Արցախի ղեկավարության հետ հանդիպումներ է [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/17/1130142/]ունեցել[/url] հուլիսի 16-17-ը: