211652_close_icon
views-count5932 դիտում article-date 23:48 27-06-2018

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնագետների հետ քննարկել է ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ Գիտության պետական կոմիտեի և «Բարվա» ինովացիոն կենտրոնի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են Վալերի Կիրակոսյանը, Գրիգորի Սերոբյանը, Սամվել Հարությունյանը, Արամ Վարդանյանը, ինչպես նաև ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը: Այս մասին տեղեկացանք Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից: Կողմերը քննարկել են Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարներն ու անվտանգության ոլորտի համակարգային լուծումների հնարավորությունները: ՀՀ ԶՈՒ-ի արդիականացման համատեքստում կարևորվել են նաև պետական և մասնավոր հատվածների փոխգործակցությունը, ինչպես նաև գիտության ներուժի օգտագործումը պաշտպանական ոլորտներում:

Նմանատիպ նյութեր