211652_close_icon
views-count72002 դիտում article-date 12:32 26-07-2019

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը կադրային փոփոխություններ է կատարել

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը օրեր առաջ ամփոփելով ոստիկանության 6 ամսվա աշխատանքը շարունակում է կադրային փոփոխություններ անել՝ հանցավորության դեպ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով։ Այսօր, հուլիսի 26-ին ՀՀ ոստիկանության պետ Վ.Օսիպյանը մի շարք հրամաններ է ստորագրել․ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ է նշանակվել ոստիկանության կապիտան Ժորա Սողոմանյանը՝ ազատվելով նույն բաժնի ՔՀ բաժանմունքի պետի պաշտոնից։ Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի ՔՀ բաժանմունքի պետ է նշանակվել Ժիրայր Սեդրակյանը՝ ազատվելով ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության ավագ օպերլիազորի պաշտոնից։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ է նշանակվել ոստիկանության կապիտան Հարություն Անոյանը՝ ազատվելով նույն բաժնի 1-ին բաժանմունքի պետի պաշտոնից։ ԵՔՎ ՔՀԲ 1-ին բաժանմունքի պետ է նշանակվել նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր Նարեկ Խաչատրյանը։ Մետրոպոլիտենի պահպանության բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնին է նշանակվել ոստիկանության մայոր Արտյոմ Մեսրոպյանը՝ ազատվելով ԵՔՎ ՔՀԲ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի պետի պաշտոնից։ ԵՔՎ ՔՀԲ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի պետ է նշանակվել ոստիկանության կապիտան Արթուր Ֆիշյանը՝ ազատվելով ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի պաշտոնից։ Ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետ է նշանակվել ոստիկանության մայոր Գարեգին Սարգսյանը, որը գտնվում էր ոստիկանության կադրերի ռեզերվում՝ ազատվելով ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնից։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ է նշանակվել ոստիկանության մայոր Արման Հովհաննիսյանը՝ ազատվելով նույն բաժնի ՔՀ բաժանմունքի պետի պաշտոնից։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀ բաժանմունքի պետ է նշանակվել ոստիկանության մայոր Սարգիս Մելքոնյանը՝ ազատվելով ԵՔՎ քրեական հետախուզության բաժնի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժանմունքի ավագ օպերլիազորի պաշտոնից։

Նմանատիպ նյութեր