ՀՀ–ն և ԱՄՆ-ը դեռ հեռու են ռազմավարական համագործակցության հնարավորությունից. «Իմ քայլը» պատգամավոր․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը Հայաստանի համար շատ կարևոր է համարում ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության ծրագիր ունենալը, մանավանդ, որ ԱՄՆ-ը նման ծրագրեր ունի մեր երկու հարևանների ՝ Վրաստանի և Ադրբեջանի հետ։ Հիշեցնենք, նման նախաձեռնությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալլոնը։
«Առավոտի» հետ զրույցում իշխող ուժը ներկայացնող խորհրդարանական խմբակցության պատգամավորը հիշեցնում է, որ վերջերս ԱԱՆ-ից բավականին բարձրաստիճան պատվիրակություն էր գտնվում Հայաստանում և քննարկումների ժամանակ խոսք էր գնում ԱՄՆ-ՀՀ ռազմավարական երկխոսության մասին. «Ես կարծում եմ՝ նախ երկխոսություն պետք տեղի ունենա, հետո նոր Ռազմավարական գործընկերության հարցերը բարձրացվեն։ Ռազմավարական երկխոսության արղյունքը հետագայում պետք է դառնա Ռազմավարական գործընկերության հիմք»։ Սոս Ավետիսյանն իրապես կարևոր է համարում, որ ԱՄՆ-ում գնահատվի ժողովրդավարության նկատմամբ Հայաստանի ձգտումը և հասկանան, որ դա մեզ համար արժեքավոր և ամենակարևոր հարցն է ու այն դուրս է աշխարհաքաղական հաշվարկներից։
Հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների համար մեր զրուցակիցը հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությունը և ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի գոյությունը, խոչընդոտ չի համարում։ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հիմքում, ըստ նրա կարող են լինել տնտեսական կապերը։ Այս համատեքստում, նա վստահ է, որ Հայաստանի բոլոր միջազգային գործընկերները շատ լավ հասկանում են մեր երկրի այս կամ այն պարտավորվածությունները և որևէ հարաբերության պետք չէ դիտարկել աշխարհաքաղաքական վայրիվերումների տրամաբանության մեջ. «Այլ զուտ այն տրամաբանության մեջ, որ կա երկիր, որտեղ ժողովրդավարությունն ու մարդու իրավունբները անկյունաքարային են և այդ արժեքների համար այդ երկիրը պետք է ունենա ինստիտուցիոնալ լուրջ աջակցություն։ Իսկ ռուս գործընկերների հետ մեր հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և ոչ մի դե ողբում մեկ այլ երկրի հետ հարաբերություններն ի հաշիվ հայ-ռուսական հարաբերությունների չպետք է լինեն։ Ավելին, դրանք պետք է փոխլրացնող լինեն։ Փոքր պետության տեսանկյունից, մենք չպետք է ընկնենք այս կամ այն աշխարհաքաղաքական խաղարկումների մեջ, այլ մեր ազգային շահը պետք է պահպանենք այնպես, որ ունենանք այդ հավասարակշռումը»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]