211652_close_icon
views-count1220 դիտում article-date 19:58 25-07-2019

Հանրային խորհուրդն առաջարկում է ստեղծել Սևանի աղտոտման խնդրով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով

Հանրային խորհուրդն առաջարկում է ստեղծել ՀՀ վարչապետին առընթեր Սևանա լճի աղտոտման խնդրով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով: «[url=https://armenpress.am/arm/news/982836.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին հուլիսի 25-ին տեղի ունեցած քննարկման ընթացքում հայտնեց խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Քննարկման ընթացքում «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը նշեց, որ ջրի աղտոտումը պայմանավորված է մի քանի պատճառներով: «Սևանա լճում ծաղկել են ջրիմուռները, որովհետև ազգովի աղտոտում ենք Սևանն, առանց հաշվի առնելու, որ մեզ համար շատ գնահատված բնության հրաշալիք է: Բավական մեծ չափերի է հասնում ափերում տեղակայված 2400 կազմակերպություններից, որոնց մեջ հյուրանոցներ են, հանգստի տներ, ռեստորաններ, որոնցից 300-ը մշտական գործող են, դրանց կողմից աղտոտումը: Որոշել ենք այդ հաստատությունների հաշվին մաքրման կայաններ տեղադրել նշված վայրերում»,- ասաց Ջավադյանը: Նրա խոսքով` Ճապոնիայից բերվել է ցեոլիտ նյութը, որով այնտեղ պայքարում են ջրիմուռների ծաղկման դեմ, այժմ ընթանում են այդ նյութի փորձարկումները: «Այստեղ այդ նյութերի մեծ արտադրություն ունենք: Սկսել ենք այդ նյութերի փորձարկումները, թե ինչ ազդեցություն կունենա կենդանական աշխարհի վրա»,- նշեց Ջավադյանը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Էդգար Փիրումյանն ընդգծեց, որ իրենց իրականացված վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ներկայումս ջրիմուռների ծաղկումն ավարտված է: «Ջրիմուռների ծաղկումն ավարտված է. դա վկայում է այն, որ 20 մետր խորության վրա ֆոսֆորի առկայություն չի արձանագրվել»,- նշեց Փիրումյանը: Նրա խոսքով` Սևանա լճի արտասովոր գույնը պայմանավորված է նրանով, որ ջրիմուռների ծաղկման շրջանից հետո անջատվում է կալցիում, որը ածխաթթու գազի հետ շփումից հետո տալիս է այդ պղտոր գույնը:

Նմանատիպ նյութեր