1300 դիտում
16:38 24-05-2021
Փաշինյանի որոշմամբ տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու, ՀՀ վարչապետի 2013 թվականի հունվարի 17-ի n 20-ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել:
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Ստեղծել տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ միջգերատեսչական հանձնաժողով):
2. Հաստատել՝
1) միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ՝
1) միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային գործունեության կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը.
2) միջգերատեսչական հանձնաժողովը տարվա ընթացքում իր կատարած աշխատանքների վերաբերյալ տեղեկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 17-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 20-Ա որոշումը:

Նմանատիպ նյութեր
2320 դիտում
19:00 28-06-2024
Տեղի է ունեցել Տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
4843 դիտում
20:37 18-01-2017
Սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմն ընդլայնվեց
1853 դիտում
21:55 20-11-2018
Ստեղծվել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով
Այս բաժնից
529 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի