211652_close_icon
views-count866 դիտում article-date 20:31 25-07-2019

Դեսպան Կաժոյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնե Վիետնամի ԱԳՆ-ում

Հուլիսի 25-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանն (նստավայրը` Հանոյ) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՎՍՀ պետական արարողակարգի գլխավոր տնօրեն Մաի Ֆուոկ Զունգին (Mai Phuoc Dung): Ողջունելով դեսպանին` Մաի Ֆուոկ Զունգը շնորհավորեց դեսպանին կարևոր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ՝ ընդգծելով հայ-վիետնամական ավանդական բարեկամությունը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Կաժոյանը վստահեցրեց, որ կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը` երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր