ՀՅԴ-ն մարզեր է «մտնում». «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի՝ ՀՅԴ-ական աղբյուրի փոխանցմամբ, Հայ Հեղափոխական դաշնակցությունը ակտիվ քաղաքական կոնսուլտացիաներից հետո հաջորդ փուլում սկսելու է հանրային լայն քննարկումներ, որոնք կայանալու են մարզերում։
Նախատեսում են նաև քաղաքական լուրջ կոնֆերանսներ կազմակերպել Ծաղկաձորում, Ջերմուկում և Դիլիջանում, որոնց կհրավիրվեն փորձագիտական սեգմենտի ներկայացուցիչներ ու նեղ ոլորտային մասնագետներ (քաղաքագետներ, իրավաբաններ, տնտեսագետներ, սոցիոլոգներ, մեդիափորձագետներ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ և այլն), որպեսզի վերլուծեն և գնահատականներ տան ՀՀ-ում ընթացող զարգացումների վերաբերյալ։
Տեղեկությունների համաձայն՝ այսպիսի ակտիվ քննարկումներից հետո կուսակցությունը հանդես է գալու բովանդակային հայտարարությամբ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]