Ականային վտանգի իրազեկման գործնական պարապմունքներ են իրականացվել «Գուգարք» ճամբարում
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները հուլիսի 23-ին Ականային վտանգի իրազեկման դասընթացներ և գործնական պարապմունքներ են իրականացրել Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում:
Պայմանական պայթյուն է տեղի ունեցել, երեխաները ծանոթացել են անվտանգ վարքագծի կանոններին: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի ամենամյա դարձած ամառային ճամբարը մեկնարկել է հուլիսի 15-ից: Այս տարի ճամբարին մասնակցում են Սյունիքի, Տավուշի և Շիրակի մարզերից ներգրավված 42 դպրոցականներն ու կենտրոնի 6 կամավորները:
Ականային վտանգի իրազեկման դասընթացները կազմակերպվում են ճամբարում հանգստացող բոլոր երեխաների համար: Այս անգամ միջոցառմանը մասնակցել են նաև Արցախի տարբեր շրջաններից եկած դպրոցականները: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի կազմակերպած ճամբարի հիմնական նպատակն իրազեկվածության մակարդակի բարձրացումն է: