211652_close_icon

Անվտանգության ու կայունության ի՞նչ մակարդակ ունի Հայաստանի էներգահամակարգը․ «Հայաստանի Հանրապետություն»

views-count1187 դիտում article-date 10:15 24-07-2019
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Հայաստանի էներգահամակարգն այսօր անվտանգության ու կայունության ի՞նչ մակարդակ ունի, հուսալիության ի՞նչ աստիճան: Այս հարցը վերջերես տեղի ունեցած փափանման համատեքստում շատերին է հետաքրքրում: Թերթին տված հարցազրույցում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանը պատասխանել է. «Անվտանգության և հուսալիության մակարդակը բավականին բարձր է: Այնքանով, ինչքանով այսօր աշխարհի զարգացած երկրներինն է: Որովհետև դրա համար վերջին 30 տարիներին շատ ներդրումներ են կատարվել: Նաև՝ մեր համակարգի մեծությունը մեզ հնարավորություն է տալիս ավելի հուսալի լինելու: Ինչ նկատի ունեմ մեծություն ասելով: Մեր համակարգը ի զորու է տեղափոխել և բաշխել ավելի քան 15 մլրդ կՎտ. ժամ էլէներգիա: Որովհետև 80-ականներին հենց այդքան՝ 15.7 մլրդ կՎտ.ժամ է եղել մեր էլէներգիայի պահանջարկը: Հիմա թերծանրաբեռնված ենք աշխատում: Գծերը շատ ավելի հզոր են, քան այսօրվա պահանջարկն է: Ենթակայանները շատ ավելի հզոր են, քան պահանջարկն է: Դա էլ է ևս մեկ աստիճանով բարձրացնում հուսալիության մակարդակը: Վերջին տարիների ընթացքում լայնածավալ ներդրումներ են կատարվել համակարգի, առավել ևս՝ հաղորդող ցանցում, բարձրավոլտ էլցանցերում: Վերակառուցվել են 15 գործող ենթակայաններից 6-ը: Վերակառուցման փուլում են ևս 6-ը: Մի խոսքով, բոլոր գործությունները՝ անվտանգությանն ու հուսալիությանը միտված, ժամանակին կատարվել են և կատարվում են»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր