211652_close_icon
views-count798 դիտում article-date 10:03 24-07-2019

Համագործակցություն հանուն կյանքեր փրկելու․ Արտակ Նահապետյանն ընդունեց Ելենա Միլոշևիչին

Հուլիսի 23-ին ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ներկայացուցիչ և տնօրեն Ելենա Միլոշևիչին: Հանդիպման նպատակն էր քննարկել երկկողմ համագործակցության հետ կապված հարցերը: Ողջունելով ՀՀ-ում միջազգային կառույցի ներկայացուցչին՝ Արտակ Նահապետյանն ընդգծեց արտակարգ իրավիճակներում ՊՀԾ դերը՝ որպես աղետներին առաջինն արձագանքող միջազգային կառույց: Իր հերթին Ելենա Միլոշևիչը նշեց, որ ՊՀԾ-ի համար չափազանց կարևոր է նախանշել այն բոլոր ուղղությունները, որտեղ ծրագիրը կարող է աջակցել ՀՀ պատկան մարմիններին առավել պատրաստված լինել հնարավոր աղետների պարագայում: Ելենա Միլոշևիչը, մասնավորապես, մատնանշեց պարենային ապահովվածության, պահեստների ստեղծման և լոգիստիկայի հարցերում երկկողմ փոխգործակցության հնարավորությունները: Նրա խոսքով, Հայաստանի նման՝ փակ սահմաններ ունեցող և դեպի ծով ելք չունեցող երկրում չափազանց կարևոր է ժամ առաջ պատրաստ լինել բնակչությանը պարենով ապահովելուն: Ելենա Միլոշևիչը որպես օրինակ մատնանշեց պարենի ռոտացիոն պահեստներ ստեղծելու ՊՀԾ փորձը, դեպքերի զարգացման երկու սցենարների պարագայում: Ըստ առաջին սցենարի, շուկայում վերոնշյալ պարենը մշտապես առկա է բավարար մակարդակով և, հակառակը, առկա է որոշակի պաշարներ ստեղծելու անհրաժեշտություն: Ելենա Միլոշևիչը շեշտեց, որ ելնելով Հայաստանի աշխարհագրական դիրքից, մեր երկրի պարագայում առավելապես նպատակահարմար է պարենի պահեստների ստեղծումը: Արտակ Նահապետյանը կարևորեց աղետների պարագայում միջազգային կառույցի կողմից սկզբնական շրջանում (առաջին 7 օրերի ընթացքում) ՀՀ բնակչությունը տրամադրվելիք նյութական օգնության հնարավորությունների առարկայական վերհանումն ու հստակեցումը: Սա, ըստ ՓԾ տնօրենի, չափազանց կարևոր է երկու հիմնական պատճառներով: Նախևառաջ, առաջին օգնությունը չափազանց կարևոր է հնարավորինս շատ մարդկանց կյանքեր փրկելու և մարդկանց դրությունը բարելավելու համար: «Առաջին օրերին, անգամ ժամերին մարդկանց տրամադրված մեկ կտոր հացը անհամեմատելի ավելի կարևոր է, քան թե աղետից տևական ժամանակ հետո տրամադրված լայնածավալ օգնությունը»,- շեշտեց Արտակ Նահապետյանը: Այս գործում, ըստ Արտակ Նահապետյանի,ՊՀԾ-ն, որպես աղետին առաջինը արձագանքող կառույց, ունի կարևորագույն առաքելություն: Մյուս կողմից, ըստ ՓԾ տնօրենի, նյութական առաջին օգնությունը շատ կարևոր է նաև արդեն իսկ արձանագրված սահմանների փակման հնարավորության պարագայում: Այս առումով՝ Արտակ Նահապետյանը բերեց դիզելային վառելիքի տրամադրման կտրոնների օրինակը, որոնք կորցնում են իրենց իմաստը, երբ երկրում վառելիք պարզապես չկա: Ելենա Միլոշևիչը, համակարծիք լինելով ՓԾ տնօրենի առաջ բերած դիտարկումների հետ, պատրաստակամություն հայտնեց սերտացնել և գործնական հողի վրա դնել երկկրողմ համագործակցությունը: Քննարկվեց նաև ուսումնական հաստատություններում սննդի արագ պատրաստման և բաշխման կետերի ստեղծման հարցը, որոնք աղետի ժամանակ կծառայեն որպես արձագանքող ուժերի (փրկարարական և անհետաձգելի աշխատանքներ իրականացնող ուժերի) համար սննդի ապահովման կետեր: Միջազգային կառույցի ներկայացուցիչը խնդրեց տրամադրել այն ուսումնական հաստատությունների ցանքը, որտեղ նախատեսվում է ստեղծել վերոնշյալ կետերը: Հանդիպման վերջում Արտակ Նահապետյան Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչներին հրավիրեց մասնակցել սեպտեմբերին Շիրակի մարզի Բավրա անցակետում նախատեսված միգրացիոն հոսքերի կառավարմանը նվիրված համատեղ ուսումնավարժությանը, որն անց է կացվելում ՄԱԿ-ի մեկ այլ կառույցի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:

Նմանատիպ նյութեր