211652_close_icon
views-count885 դիտում article-date 18:39 23-07-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ երկրի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ «Խորապես համոզված եմ, որ մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը միջպետական բազմաբնույթ համագործակցությունը զարգացնելու լավագույն հիմքն է»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում։ Նախագահ Արմեն Սարգսյանը Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին մաղթել է առողջություն և երջանկություն, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։

Նմանատիպ նյութեր